70-ամյա հարուտ տարեգրությամբ,փառքի բարձունքներ նվաճած,աշխարհի բոլոր մայրցամաքներն այցելած,հազարավոր ունկնդիրների սրտեր նվաճած կոլեկտիվ է իր հիմնադրի ու առաջին ղեկավարի պատվավոր անունը կրող անսամբլը,որն իր ազգային վառ ինքնատիպ դիմագծով աշխարհն է ներկայացրել հայ ավանդական երգն ու պարը,ազգային նվագարաններն ու գունագեղ տարազը,ասել է թե`հայ ժողովրդական մշակույթն իր լավագույն դրսևորումներով.ԽՍՀՄ ժող.արտիստ,պետական մրցանակի դափնեկիր,պրոֆեսոր Թաթուլ Ալթունյանը 1938 թ.-ին հիմնադրեց ժողովրդական երգի-պարի պետական անսամբլը,որն առանձնացավ իր յուրահատուկ`ազգային երգի-պարի ժանրով,չունենալով իր նախատիպը ոչ միայն Հայաստանում,այլև նախկին խորհրդային պետության ողջ տարածքում.1970 թ.-ին անսամբլի գեղարվեստական ղեկավարի դերը ստանձնել է հայ խոշորագույն կոմպոզիտորներից մեկը`ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,պետական մրցանակի դափնեկիր,պրոֆեսոր Էդգար Հովհաննիսյանը.1974թ-ին անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Էդգար Հովհաննիսյանին փոխարինեց ՀԽՍՀ ժող.արտիստ,պրոֆեսոր,պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը. 1977թ-ից անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է ՀԽՍՀ ժող. արտիստ,պրոֆեսոր Էմմա Ծատուրյանը.1987 թ-ին անսամբլի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ,պրոֆեսոր,կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը.1991-1997 թթ. անսամբլի գեղարվեստական ղեկավարությունն է ստանձնել ճանաչված կոմպոզիտոր,արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանը.1998 թ-ին անսամբլի գեղարվեստական ղեկավարությունն է ստանձնել դիրիժոր-խմբավար Հենրի Մանգասարյանը. 2004 թ-ից անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է դիրիժոր-խմբավար Ժիրայր Ալթունյանը.Նա աշխատում պահպանել և կատարել նախորդ ղեկավարների կողմից ստեղծած լավագույն ծրագրերը և նոր ոճով ներկայացնել անսամբլի այսօրվա համերգային ծրագրերը.Անսամբլի գլխավոր բալետմայստերներն են եղել ժողովրդական արտիստներ Էդուարդ Մանուկյանը,Ազատ Ղարիբյանը,Վիլեն Գալստյանը,Հովհաննես Դիվանյանը,արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Ասատրյանը,վաստակավոր արտիստներ Արտաշես Կարապետյանը,Վարդգես Ռաշիդյանը,Ռաֆայել Պողոսյանը և Փայլակ Սարգսյանը. 2008 թ-ից անսամբլի գլխավոր բալետմայստերն է մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը, ով իր մեծ լուման է ներդրել անսամբլի 70-ամյակի հոբելյանական և ներկա նոր ծրագրերն իրականացնելու համար:
1984 թվականից անսամբլի տնօրենն է Աշոտ Տիգրանյանը:

ԱՖԻՇԱ

25 ապրիլ - ք. Գյումրի


26 ապրիլ - ք. Արթիկ


27 ապրիլ - ք. Մարալիկ


29 ապրիլ - ք. Երևան
համերգ Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում

Ժամը 18:00

Հասցե՝ Սայաթ-Նովա 15

Հետադարձ կապ
ք. Երևան
Սայաթ-Նովա 15
Հեռ. 58-94-74

E-mail: altunyan@info.am